Ռուսական դպրոցներին թույլ կտրվի հեռացնել աշակերտներին հարբեցողության համար

09:19 • 15.01.13

ՌԴ Կրթության նախարարության կայքում հրապարակվել է «Աշակերտներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կարգի հաստատման մասին» հրամանագրի նախագիծը, որի քննարկմանը կարող են մասնակցել նաև քաղաքացիները, հայտնում է rbc.ru-ն:

 

Նշված փաստաթուղթը նախատեսում է անպատասխանատու աշակերտների վրա ազդելու հատուկ միջոցների կիրառում, մասնավորապես՝ փաստաթուղթը թույլ է տալիս դպրոցներին հեռացնել խուլիգաններին:

 

Միևնույն ժամանակ կան որոշ սահմանափակումներ: Իրավախախտին չի կարելի հեռացնել, եթե նա 15 տարեկանից փոքր է:

 

Դպրոցից հեռացման պատճառ կարող է դառնալ ալկոհոլի կամ թմրադեղի ազդեցության տակ գտնվելը, ուսումնական պլանը չկատարելը, անբարո պահվածքը: