Շվեդիայում 20-ամյա հավաքարարը գնացք է առևանգել և բախվել բնակելի տանը (տեսանյութ)

15:17 • 15.01.13

Շվեդիայում 20-ամյա հավաքարարը գնացք է առևանգել և բախվել բնակելի տանը, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով The Local-ին։


Ըստ պարեբարականի տվյալների՝ միջադեպն ավարտվել է առանց զոհերի, քանի որ գնացքում ուղևորներ չեն եղել, իսկ տան 5 բնակիչները գտնվել են այլ սենյակում։

20-ամյա աղջիկը լուրջ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

 

Տրանսպորտային անվտանգության համար պատասխանատու պաշտոնյաները չեն կարողանում բացատրել, թե ինչպես է աղջիկը կարողացել գնացք առևանգել։ Հայտնի է միայն, որ գծերից դուրս գալուց հետո գնացքն անցել է ևս 25 մետր մինչ շենքին բախվելը։


«Դա նշանակում է, որ գնացքն ընթացել է ավելի մեծ արագությամբ, քան պետք էր»,- բացատրում են պաշտոնյաները։

Այժմ երկաթուղային կայարանը, որտեղ տեղի է ունեցել վթարը, փակ է։ Պարբերականը չի նշում, թե որտեղ է աշխատել հավաքարարը։