Շվեդիայում մոտ 50 ավտոմեքենա է բախվել
Առնվազն երեք մարդ զոհվել և ավելի քան 15 մարդ վիրավորվել է խոշոր ավտովթարի հետևանքով, որը տեղի է ունեցել Շվեդիայի հարավում, այս մասին հաղորդում է INTERFAX –ը` հղում կատարելով տեղի ոստիկանության ներկայացուցիչ Ջիմմի Նորդինին:
«Երեք մարդ է զոհվել, 15-20 մարդ վիրավորվել: Ավտովթարի է ենթարկվել ավելի քան 50 ավտոմեքենա», - ասել է նա:
Նորդիմի խոսքով, ավտովթարի պատճառ է դարձել սառցակալած ճանապարհը և վատ տեսանելիությունը:










