Բակո Սահակյանը Հրանտ Մարգարյանի հետ քննարկել է ԼՂ խնդրին վերաբերող հարցեր
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին, տեղեկացնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Հանդիպմանը, որին մասնակցել է նաև ՀՅԴ Բյուրոյի անդամ Գեորգի Պետրոսյանը, քննարկվել են երկու հայկական պետությունների ներքին և արտաքին քաղաքականությանը և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր:










