Սպանվել է քրեական հեղինակություն Դեդ Հասանը (տեսանյութ)
Մոսկվայի կենտրոնում հարձակման ենթարկված քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանը (Դեդ Հասան) մահացել է, «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տեղեկացրել են Մոսկվայի ոստիկանությունից։
«Վիրավորվելուց հետո նա տեղափոխվել էր բուժհաստատություն, որտեղ էլ մահացել է»,-ասել է գործակալության զրուցակիցը։
Դիպուկահարը տանիքից կրակել է քրեական հեղինակության գլխին։ Ստացած հրազենային վնասվածքից նա մահացել է հիվանդանոցում։
Ուսոյանից բացի, հրազենային վիրավորում է ստացել պատահական մի անցորդ, ով հայտնվել է դիպուկահարի կրակի տակ։










