Հայտնի է դարձել Դեդ Հասանի սպանության վայրն ու հավանական պատվիրատուն (տեսանյութ)
Քրեական հեղինակություն Դեդ Հասանը (Ասլան Ուսոյան) սպանվել է Մոսկվայի Պովարսկայա փողոցի Կինոդերասանի տան տանիքից, հայտնում է Life News-ը: Հենց այն վայրում, որտեղ պարկուճներ են հայտնաբերվել, գտնվում է հայտնի գրող Սերգեյ Միխալկովի բնակարանը: Մարդասպանը տեղակայվել է հենց այդ բնակարանի պատուհանների վերևում:
Իրավապահները ևս 6 պարկուճ են հայտնաբերել այն վայրում, որտեղ սպանվել է Դեդ Հասանը, ինչը վկայում է, որ նրա թիկնապահը պատասխանել է կրակոցներին, սակայն ապարդյուն:
Ուսոյանի սպանության գործով արդեն քրգործ է հարուցվել:
Коммерсантъ-ը հայտնում է, որ ըստ իր աղբյուրի՝ Դեդ Հասանը սպանվել է վրացական հանցագործ կլանի պատվերով:
Life News-ը լրացուցիչ հայտնել է, որ սպանվածի դին, որի լուսանկարը հրապարակվել է, խիստ վերահսկողության տակ է առնված:
Տեսանյութը դիտել այստեղ։










