Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին վաղը կժամանի Հայաստան
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած պատվիրակությունը հունվարի 17-ին կժամանի Հայաստան, տեղեկացնում են Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Երևանում նախատեսված են Վրաստանի վարչապետի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի, ինչպես նաև արտաքին գործերի, Էներգետիկայի և բնական պաշարների և Էկոնոմիկայի նախարարների հետ:
Բիձինա Իվանիշվիլին կայցելի Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, կլինի նաև Մատենադարանում:
Հունվարի 17-ին՝ ժամը 11:30-ին Կառավարության մամուլի կենտրոնում տեղի կունենա Հայաստանի և Վրաստանի վարչապետերի համատեղ մամլո ասուլիսը:










