Հռոմի օդանավակայանում գործադուլ են անում Duty Free-ի աշխատակիցները
Հռոմի խոշորագույն «Ֆյումիչինո» օդանավակայանի Duty Free-ի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում, հաղորդում է Интерфакс-ը՝ վկայակոչելով Corriere della Sera թերթին։
Գործադուլի մասնակիցները փակել են թռիչքների սրահների մուտքերը՝ բողոքելով ընկերությունում զանգվածային կրճատումների դեմ։
Ըստ պարբերականի տվյալների՝ բողոքի ակցիան լրջորեն դժվարացրել է օդանավակայան ժամանող ուղևորների գրանցման սեղաններին մոտենալը, որի արդյունքում նրանցից շատերը չեն կարողացել հասնել իրենց թռիչքներին։










