Նոր ահաբեկչություն Սիրիայում. 22 զոհ

18:55 • 16.01.13

Սիրիայի Իդլիբ քաղաքում պայթյուններ են որոտացել, որոնց հետևանքով առնվազն 22 մարդ է զոհվել, կա 30 վիրավոր:

Առաջին պայթյունը գրանցվել է քաղաքի կենտրոնական Ալ-Զիրա հրապարակում, հայտնում է Russia Today-ը:

 

Երկրորդ պայթյունը (երկու դեպքում էլ մեքենայի) տեղի է ունեցել մեկ այլ՝ Ալ-Մուտլակ հրապարակում: Պայթյունների թիրախն են եղել զինվորականներն ու քաղաքացիական անձինք:

 

Պայթյունների ալիքը զգալի վնաս է հասցրել ենթակառուցվածքների օբյեկտներին:

Հունվարի 15-ին ահաբեկչության թիրախ էր դարձել Հալեպի համալսարանը. պայթյունին զոհ էր գնացել 80 մարդ, 160 հոգի վիրավորվել էր: