«Սևան» ՔԿՀ-ի կալանավորը կարել է բերանը. նա մի շարք հանդիպումներ է պահանջում

11:24 • 16.01.13

Արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Կամո Պապյանը երեկ գիշերվանից ի նշան բողոքի կարել է բերանը և հացադուլ հայտարարել։


Այս մասին Tert.am–ին տեղեկացրեց Քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը՝ նշելով, որ կալանավորի պահանջն է հանդիպել ՀՀ-ում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի, Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ:


«Նա գտնվում է առանձին խցում՝ բժիշկների հսկողության տակ: Կամո Պապյանը տառապում է շիզոֆրենիա հիվանդությամբ»,- ասաց Գոռ Ղլեչյանը: