Իսրայելցի զինվորները 17-ամյա պաղեստինցու են սպանել
Հորդանան գետի արևմտյան ափին իսրայելցի զինվորականները սպանել են 17-ամյա պաղեստինցի մի տղայի: Այս մասին գրում է РБК կայքը՝ հղում կատարելով Associated Press-ին, ով մեջբերում է պաղեստինյան աղբյուրներին:
Դեռահասը սպանվել էր իսրայելական և պաղեստինյան սահմանին գտնվող ցանկապատի մոտ: Հայտնի է, որ պատանին մի քանի ընկերների հետ սկսել է քարեր նետել իսրայելցի զինծառայողների վրա, որոնք զգուշացնելուց հետո կրակել են նրանց վրա: Վնասվածքների արդյունքում մահացած տղայից բացի վնասվածքներ է ստացել նաև մեկ ուրիշ դեռահաս:
Իսրայելի զինված ուժերի մամլո ծառայությունը հաստատել է միջադեպը՝ հրաժարվելով այլ մեկնաբանություններից:










