Լոնդոնում ուղղաթիռը բախվել է վերամբարձ կռունկին.կան զոհեր (թարմացված, տեսանյութ)
Լոնդոնի կենտրոնում այսօր հրշեջ ծառայության ուղղաթիռը բախվել է վերամբարձ կռունկին, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով Sky News-ին։
Ըստ ստացված տվյալների՝ Վոկսհոլ շրջանում՝ Թեմզա գետի հարևանությամբ, ուղղաթիռի պտուտակը դիպչել է կռունկին։
Զոհերի կամ վիրավորների մասին հաղորդագրություն դեռ չի ստացվել։
14.05 Լոնդոնի կենտրոնում ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է 2 մարդ, հայտնում է BBC News։ Զոհերի ինքնությունը պարզված չէ, սակայն, նախնական տվյալների համաձայն, ուղղաթիռում գտնվել է 1 մարդ՝ օդաչուն։










