Սպիտակ տունը քննադատել է Մուրսիի՝ հրեաներին կապիկների և խոզերի հետնորդներ անվանելու հայտարարությունը
ԱՄՆ-ի իշխանությունները խիստ քննադատության են ենթարկել Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի աղմկահարույց հակասեմական հայտարարությունը, որում ղեկավարը հրեաներին բնութագրում է որպես «կապիկների և խոզերի հետնորդներ»։
Ինչպես նշում է Daily Mail-ը, Մուրսին նաև կոչ է արել եգիպտոսցիներին «իրենց երեխաներին ու թոռներին դաստիարակել հրեաների նկատմամբ ատելության հիման վրա»։ Վերջում Եգիպտոսի նախագահն ասել է, որ «սիոնիստներն արնախումներ են, ովքեր հարձակվում են պաղեստինցիների վրա»։
Սպիտակ տան պաշտոնական խոսնակ Ջեյ Քարնին հայտարարել է, որ Մուրսիի ասածները խիստ վիրավորական են, ինչի հետ ԱՄՆ-ն միանգամայն համակարծիք չէ։
Ինչպես նշում է Forbes-ը, այդ հայտարարությունն արվել է 2010թ., երբ Մուրսին դեռևս չէր զբաղեցնում Եգիպտոսի նախագահի պաշտոնը։ Լրատվամիջոցներում հայտնվելուց ի վեր այն մեծ իրարանցում է առաջացրել։










