Մրգավան գյուղի մոտ հայտնաբերվել է զինամթերք

16:26 • 16.01.13

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 11.05-ին, տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Մրգավան գյուղի գերեզմանատան մոտ հայտնաբերվել է զինամթերք:

 

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:

 

Կանչի վայրում իրականացվում են ուսումնասիրման աշխատանքներ։ ԱԻՆ–ից խոստանում են տրամադրել լրացուցիչ տեղեկություն: