Երևան-Երասխ ավտոճանապարհին ՊՆ-ին պատկանող մեքենան 50 մետրից գլորվել է ձորը.կա մեկ զոհ, մեկ վիրավոր
Այսօր՝ ժամը 15. 35-ին Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Արփի գյուղի ճանապարհին Պաշտպանության նախարարությանը պատկանող «Ուրալ» մակնիշի 3016 Տ համարանիշի վառելիքատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել է ձորը՝ 50 մետր խորությամբ:
Այս մասին Tert.am–ին տեղեկացրեց ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակարատ Գոհար Բաղդասարյանը:
Պատահարի հետևանքով տեղում մահացել է մեքենայի վարորդը՝ պայմանագրային զինծառայող Արթուր Գևորգյանը, իսկ մեքենայի ուղևորը` 1962 թվականին ծնված Հուսիկ Ստեփանյանը տարբեր տիպի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել են նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզի հրշեջ-փրկարարական խումբը՝ երկու մարտական հաշվարկով:










