Բերման են ենթարկվել Պտղունք գյուղում գողություն արած երկու անչափահաս

09:54 • 16.01.13

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները հունվարի 15-ին՝ ժամը 13.45-ին, գողություն կատարելու կասկածանքով, տնից բերման են ենթարկել Մուսալեռ գյուղի բնակիչներ 15 և 17-ամյա երկու պատանու:


Ոստիկանությունից Tert.am–ին տեղեկացնում են, որ նրանք խոստովանել են, որ ս/թ հունվարի 12-ին, ժամը 12.00-ից 13.00-ի սահմաններում, լոգարանի բաց պատուհանից մուտք գործելու միջոցով Պտղունք գյուղի մի բնակչի բնակարանից գողացել են 4 բջջային հեռախոս, ձեռքի ժամացույցներ և այլ իրեր` պատճառելով շուրջ 150.000 դրամի նյութական վնաս:
Գողոնն առգրավված է: Կատարվում է քննություն: