Սպիտակ տունը հրաժարվել է անկախություն շնորհել մի քանի նահանգների

19:40 • 16.01.13

ԱՄՆ-նախագահ Բարաք Օբամային 126 000 մարդու ստորագրությամբ խնդրագիր էր ուղարկվել՝ Տեխասին սեփական կառավարությունը ստեղծել թույլ տալու խնդրանքով, որը Սպիտակ տունը կտրուկ մերժել է, հայտնում է Russia Today-ը:

 

Սպիտակ տան պատասխանի մեջ ասված է, որ Միացյալ Նահանգների հիմնադիր հայրերը երկիրը ստեղծել են որպես «հավիտենական միություն»: Սակայն Տեխասը չի հանձնվի. նահանգի անկախության համար պայքարող խումբը հանդիպել է ԱՄՆ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների հետ: Վերջիներս հայտարարել են, թե այդ նահանգն այնքան բազմազան տնտեսություն ունի, որ առանձին երկիր լինելու դեպքում իրենք կլինեին աշխարհի 14-րդ խոշորագույն տնտեսությամբ երկիրը:

 

Վերընտրվելուց հետո իրենց նահանգներին անկախություն շնորհելու խնդրագրերով Օբամային դիմել են նաև Նյու Յորքից, Նյու Ջերսիից, Հարավային ու Հյուսիսային Կարոլինաներից, Ալաբամայից, Լուիզիանայից, Միսուրիից և այլն, ընդհանուր առմամբ՝ 17 նահանգից: