«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ը սկսում է ուղիղ չվերթերը դեպի Հայաստան

11:49 • 16.01.13

«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերությունը փետրվարի 13-ից կսկսի Կիև-Երևան-Կիև պարբերական չվերթերի իրականացումը, հայտնում է Analitika.at.ua-ն՝ վկայակոչելով ավիաընկերությանը։

Թռիչքները կիրականացվեն նոր Boeing-737 օդանավերով։


Չվերթերի գրաֆիկն է.

Կիև 20։45- Երևան 01։15՝ երկուշաբթի, չորեքշաբթի և շաբաթ օրերին՝ փետրվարի 13-ից,
 

Երևան 07։30-Կիև 08։15՝ երեքշաբթի, հինգշաբթի, կիրակի օրերին՝ փետրվարի 14-ից սկսած։