ԱՄՆ-ում մի տղամարդ կրակ է բացել ուսումնական հաստատություններից մեկի ավտոկայանատեղում

08:58 • 16.01.13

ԱՄՆ-ի Հազարդ քաղաքում մի տղամարդ կրակ է բացել տեխնիկումի մոտ գտնվող ավտոկայանատեղում, որի հետևանքով զոհվել է 2 մարդ, ևս մեկը վիրավորվել, հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով «Ասոշիեյթիդ պրես»-ին։

 

Ուսումնական հաստատության աշխատակից Քոնոր Դաֆի խոսքով՝ կրակահերթը տեղի է ունեցել ամերիկյան ժամանակով ժամը 16.30-ին (երևանյան ժամանակով` 01.30-ին)։

 

Հրազենային վնասվածք ստացած երիտասարդը հոսպիտալացվել է, նրա առողջական վիճակի մասին չի հաղորդվում։


Դեպքի վայր ժամանած ոստիկանները տարհանել են տեխնիկումի 2 շենքերի մարդկանց, շղթայել տարածքն ու ստուգումներ անցկացրել՝ հավաստիանալու համար, որ այլևս վտանգ չկա։

Թե ով կարող էր հարձակում գործել ուսումնական հաստատության վրա, չի հաղորդվում։