ԱՄՆ-ում նոր 300-տոննայանոց միջուկային ռեակտորը գրեթե վայր է ընկել տեղափոխման ժամանակ

19:53 • 16.01.13

ԱՄՆ ատոմային արդյունաբերության մասնագետները մոտ էին Ջորջիա նահանգի ԱԷԿ-ի 300-տոննայանոց միջուկային ռեակտորը վայր գցելուն, հաղորդում է korrespondent.net-ը` հղում կատարելով Nuclear Intelligence Weekly-ին:


Պարբերականի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել ռեակտորը նավահանգստից տեղադրման վայր տեղափոխելիս:


Ռեակտորը պատրաստվել էր Հարավային Կորեայում և ԱՄՆ Սավաննա նավահանգիստ տեղափոխվել ծովային ճանապարհով, որտեղից երկաթուղով` հատուկ հարթակի միջոցով այն տեղափոխվել էր դեպի ԱԷԿ:


«Տեղափոխման ժամանակ ռեակտորով հարթակը թեքվել է և շրջվել մի կողքի վրա, գրեթե հասնելով գետնին: Դա տեղի է ունեցել գնացքի շարժվելուց անմիջապես հետո», - հայտնում է NIW-ն: