Հանրապետությունում առաջիկա 4 օրն սպասվում է առանց տեղումների եղանակ

17:39 • 16.01.13

Հանրապետության տարածքում հունվարի 17-19-ին, 20-ի գիշերը և 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-ի ցերեկը արևմտյան շրջաններում սպասվում է ձյուն:


Ըստ Արտակարգ իրավիճակների կայքի՝ քամին կլինի հյուսիս-արևելյան 2-7 մ/վրկ, ճանապարհներին կլինի մերկասառույց, առանձին հատվածներում` բուք, առավոտյան ժամերին Արարատյան դաշտում` մառախուղ:


Օդի ջերմաստիճանը 18-21-ին կբարձրանա 4-6, արևելյան շրջաններում` 8-10 աստիճանով:

 


Երևանում հունվարի 17-19-ը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-ին սպասվում է ամպամածության ավելացում, տեղումների հավանականությունը փոքր է: Առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ:


Երևանի հունվարի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ


Օդի առավելագույն ջերմաստիճան 14.80C (1963թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան -24.80C (1950թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան -3.80C