Yahoo!-ի ղեկավարի նախկին պաշտոնակատարը կզբաղվի The Hollywood Reporter-ի և Billboard-ի հրատարակմամբ
Yahoo! ընկերության գլխավոր տնօրենի նախկին պաշտոնականատար Ռոս Լևինսոնն այժմ ղեկավարում է Guggenheim Digital Media ընկերությունը, որը հրատարակում է The Hollywood Reporter, Billboard և Adweek ամսագրերը, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով THR-ին։
Ինչպես նշվում է մամուլի հաղորդագրությունում, Լևինսոնի ղեկավարման ընթացքում ընկերությունը կզբաղվի արդեն գոյություն ունեցող ենթաբաժինների զարգացմամբ և մեդիայի, տեխնոլոգիաների, երաժշտության ոլորտում նոր նախագծերի գնմամբ։
Բացի նշված ամսագրերից, ընկերությանն են պատկանում նաև The Film Expo Group պրոդյուսերական կենտրոնը և The CLIO Awards գովազդային մրցանակը։










