Ի՞նչ ա, հայաստանցին թուրք ա, որ Քոչարյանն այդ դեպքում միայն կգար, կպայքարեր. քաղտեխնոլոգ
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը վրդովվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի հատկապես ղարաբաղցիներին վերաբերվող մասից, որտեղ վերջինս նշել էր, որ իշխանության պայքարը երկու ղարաբաղցիների, երկու վաղեմի գործընկերների միջև իր համար անընդունելի է։
«10 տարի էր հասարակության մեջ փորձում էին ղարաբաղցի-հայաստանցի տհաճ հակամարտությունը, որը կար և որը սուբյեկտիվ էր, արհեստական էր, թե բնական՝ այլ խնդիր էր, բայց առկա էր և վերջին 5 տարվա մեջ, կածես թե, և ինձ համար շատ հաճելիորեն, դա վերացել էր։ Եվ հիմա հիշեցնելու խնդիրը չէ, ֆիքսել ի՞նչ, եթե ղարաբաղցի չլիներ Սերժ Սարգսյանը, ի՞նչ ա հայաստանցին թուրք ա ի՞նչ ա, որ գար պայքարեր, դրա մասին է խոսքը. ես չեմ կարող հասկանալ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։
Ինչ վերաբերում է քաղաքական մասին, ապա, Կարեն Քոչարյանն այստեղ նույնպես սխալ է համարում Ռոբերտ Քոչարյանի դիտարկումը։ «Դե, ես եմ բերել, չեմ ուզում խանգարեմ, բայց հետևից ասում ա, որ սխալ է անում: Ի՞նչ ա, եթե սխալ է անում, ուրեմն թող շարունակի քանդի, պետք չի կպնել, որովհետև ե՞ս եմ բերել։ Ես ոչ մի տեսանկյունից չեմ ընդունում»,- նշեց նա։










