Ալժիրում ահաբեկիչների կողմից առևանգված 15 օտարերկրացիները փախուստի են դիմել

15:25 • 17.01.13

Ալժիրում «Ալ-Կաիդա»-ի հետ համագործակցող «Արյունով ստորագրվածները» խմբավորման գրոհայինների կողմից գերեվարված 15 օտարերկրացիները փախուստի են դիմել, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով «Ֆրանս պրես»-ին։

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ գերությունից հաջողվել է փախչել մոտ 30 ալժիրցիների։

 

Նախօրեին ահաբեկիչները հարձակվել էին արտասահմանցի և ալժիրցի մասնագետների վրա, ովքեր աշխատում էին գազի հանքավայրում, և գերի վերցրել նրանց։ Գերեվարվածների թվում եղել են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Նորվեգիայի, Ճապոնիայի, Ֆիլիպինների, Մալայզիայի քաղաքացիներ։ Արտասահմանցիների թվում, հնարավոր է, կան սպանվածներ և վիրավորներ։