Անդադար աճող ու գիրացող ամերիկուհին մահացել է
ԱՄՆ-ում վախճանվել է մի կին, որն անդադար հասակ էր առնում և գիրանում, հայտնում է Courier Mail-ը:
Նա Լաս Վեգասի բնակչուհի Տանյա Անգուսն է, որի հասակը դեռահասության տարիներին եղել 172,5 սմ: Իսկ այժմ սեփական օրգանիզմի զոհը դարձած 34-ամյա կինն ունեցել է 218 սմ հասակ և կշռել 181 կգ:
Նա հազվադեպ խանգարման՝ ակրոմեգալիայի զոհ է, որի առկայության դեպքում օրգանիզմն անընդհատ աճում է. երևույթը հայտնի է նաև գիգանտիզմ եզրույթով:
Ինքը՝ Անգուսը, շփվում էր 60 երկրների այն անձանց հետ, որոնք նման խանգարումներ ունեին՝ փորձելով օգնել նրանց: Այժմ նրա գործը կփորձի շարունակել մայրը՝ աղջկա կայքի միջոցով:










