Anonymous-ի հաքերները գրոհել են Մեքսիկայի պաշտպանության նախարարության կայքը

09:28 • 17.01.13

Anonymous հաքերական խմբավորումը գրոհել է Մեքսիկայի պաշտպանության նախարարության կայքը և գողացել «որոշ տեղեկություններ»։ Այդ մասին հաքերները հայտնել են Twitter-ում հրապարակված հաղորդագրությունում, փոխանցում է newsru.com-ը։

 

Գրոհի հետևանքով պորտալն անհասանելի է եղել մեկ ժամ և հիմա նույնպես անսարքություններ են նկատվում։
Կայքի վրա հարձակումից հետո խմբավորումը երկրի կառավարության վերաբերյալ քննադատական հաղորդագրություն է թողել, ինչպես նաև հայտնել է, որ «շուտով կհրապարակի իր ստացած ամբողջ տեղեկությունը»։

 

Մեքսիկայի ՊՆ ներկայացուցիչները դեռևս չեն մեկնաբանել հաքերական խմբավորման գրոհի փաստը։


Մինչդեռ Twitter-ում թողած հաղորդագրությունում Anonymous-ը զգուշացրել է, որ պատրաստվում է շարունակել գրոհները Մեքսիկայի կառավարության պաշտոնական կայքերի նկատմամբ, մասնավորապես՝ ՆԳՆ և ռազմածովային նախարարության կայքերի։