Արմեն Գևորգյանը հանդիպել է քաղաքային և խոշոր գյուղական համայնքների նորընտիր ղեկավարների հետ
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը հունվարի 16-ին և 17-ին աշխատանքային հանդիպումներ է ունեցել հանրապետության քաղաքային և խոշոր գյուղական համայնքների նորընտիր ղեկավարների հետ, տեղեկացնում են ՏԿ նախարարության մամուլի ծառայությունից:
Քննարկվել են 2012թ. համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշներին, համայնքներում տարբեր աղբյուրներով իրականացվող ծրագրերի ընթացքին, կառավարություն-համայնքներ համագործակցությանը վերաբերող և մի շարք այլ հարցեր:
Փոխվարչապետն առանձնահատուկ կարևորել է համայնքների ղեկավարների պատասխանատու գործելաոճը` համայնքային խնդիրների լուծման և բնակչությանը որակյալ ծառայություններ մատուցելու հարցում:
Նա միաժամանակ հայտնել է, որ Կառավարությունը պատրաստակամ է աջակցել առկա խնդիրների լուծման գործում: Ա. Գևորգյանը նաև կարևորել է տեղական ինքնակառավարման մարմիններ-մարզպետարան-պետական մարմիններ շղթայի արդյունավետ աշխատանքը:
Համայնքների ղեկավարները տեղեկություններ են ներկայացրել ծրագրերի ընթացքի, առկա խնդիրների մասին, իրենց հուզող հարցերի վերաբերյալ ստացել պարզաբանումներ:










