Երևանի բոլոր դպրոցները Ucom-ի նախաձեռնությամբ կունենան մինչև 20 մբթ/վ ինտերնետ

12:39 • 17.01.13

ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելել է «Յուքոմ» ընկերության գլխավոր գրասենյակ և հանդիպել ընկերության տնօրեն Հայկ Եսայանի հետ:


Հանդիպման ժամանակ նախարարը ծանոթացել է ընկերության նորարարական ծառայություններին և աշխատանքային գործընթացին: Քննարկվել են ՀՀ դպրոցներին «Յուքոմ» ընկերության կողմից տրամադրվող ինտերնետային ծառայության արագության հարցերը:


Ucom ընկերությունը ՀՀ տարածքի բոլոր դպրոցների ինտերնետ մատակարարն է և 2013թ.-ին ընկերությունը սեփական նախաձեռնությամբ բարձրացնում է դպրոցների ինտերնետ հասանելիության արագությունները:


ՀՀ կրթական ցանցում ներգրավված են 1422 դպրոցներ` իրենց կապի սարքավորումներով, տեղային համակարգչային ցանցերով և ավելի քան 16.000 համակարգիչներով: Դպրոցները ապահովված են Ucom-ի մինչև 2 մբթ/վ հզորությամբ ինտերնետով:


Իսկ Երևան քաղաքի բոլոր դպրոցները Ucom-ի նախաձեռնությամբ կունենան մինչև 20 մբթ/վ ինտերնետ: