Կոտայքի մարզում բախվել են «Երազ» և «Ֆորդ» մակնիշների ավտոմեքենաներ. «Երազ-ի» վարորդի վիճակը ծանր է

20:26 • 17.01.13

Հունվարի 17-ին, ժամը 17.14-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի կամրջի վրա տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, տեղեկանում ենք ԱԻՆ կայքից։

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «Երազ» մակնիշի 29 ՕՍ 219 և «Ֆորդ» մակնիշի 33 PS 864 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` "Երազ" մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1951 թ. ծնված Հ. Ղուկասյանին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխել են Աբովյան քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: