Չինաստանում ուղևորատար ավտոբուսներն իրար են բախվել.կան զոհեր
10:40 • 17.01.13
Չինաստանի Հենան շրջանի Չժենչժոու քաղաքում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. միմյանց են բախվել երկու ուղևորատար ավտոբուս, հայտնում է Вести-ն։
Վթարի հետևանքով մահացել է 7 մարդ, ևս 20-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։
Տարվում է ողբերգության պատճառների հետաքննություն։
Placeholder










