Եգիպտոսում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի

08:54 • 17.01.13

Եգիպտոսի հյուսիսում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի. տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը։


Փլված
շենքի 8 բնակիչների հաջողվել է դուրս բերել փլատակների տակից և տեղափոխել հիվանդանոց։


Ութ հարկանի բազմաբնակարան շենքը փլվել է երեկ լուսադեմին՝ երկրի հյուսիսային մայրաքաղաք Ալեքսանդրիայի շրջանում՝ Միջերկրական ծովի ափին։ Այդ ժամին շենքի բնակիչները քնած են եղել։


Փրկարարական
աշխատանքները շարունակվել են ողջ օրվա ընթացքում և դադարեցվել են երեկ երեկոյան, երբ պարզ է դարձել, որ փլատակների տակ այլևս կենդանի մարդիկ չկան։


Բնակելի
շինությունների փլուզումներ Եգիպտոսում հաճախ են տեղի ունենում՝ պայմանավորված դրանց կառուցման ընթացքում շինարարական նորմերի խախտումներով։ Հաճախ շենքերի վրա հավելյալ հարկեր են ավելացվում՝ առանց հաշվի առնելու հիմքի ամրությունը, նշում է լրատվամիջոցը։