Եվրոպայի ավիացիոն անվտանգության գործակալությունն արգելել է Boeing 787 Dreamliner ինքնաթիռների շահագործումը
Եվրոպայի ավիացիոն անվտանգության գործակալությունը` EASA-ն, հետևելով Ճապոնիայի, ԱՄՆ-ի, Հնդկաստանի և Չիլիի օրինակին, արգելք է դրել Boeing 787 Dreamliner ինքնաթիռների շահագործման վրա, հայտնում է Взгляд-ը՝ հղում կատարելով Associated Press-ին։
EASA-ն նման որոշում է կայացրել անցած 2 շաբաթների ընթացքում այդ ինքնաթիռների հետ կապված անսարքության բազմաթիվ դեպքերից ելնելով։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Ճապոնիան, ԱՄՆ-ն, Հնդկաստանը, Չիլին ժամանակավորապես դադարեցնում են Boeing 787 Dreamliner ինքնաթիռների շահագործումը։ Այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ այդ ինքնաթիռներից մեկի մարտկոցի հետ կապված խնդիրներ են եղել, ինչի պատճառով օդանավի անձնակազմը ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել։ Ներկայում ամբողջ աշխարհում օգտագործվող 49 Dreamliner ինքնաթիռներից 32-ի աշխատանքը դադարեցվել է։










