Հրդեհ Պուշկինի փողոցում. տանտերը տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է

23:35 • 17.01.13

Հունվարի 17-ին, ժամը 20.10-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Պուշկինի փողոցի թիվ 4 տանը, տեղեկանում ենք ԱԻՆ կայքից:

 

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման կենտրոնի ԱԻ արձագանքման խումբը:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.32-ին, մարվել` 20.45-ին: Այրվել է Ս. Մխիթարյանին պատկանող տան խոհանոցը գույքով` 25 քմ:

 

1953 թ. ծնված Ս. Մխիթարյանը տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: