Ցրտի պատճառով Մեծ Բրիտանիայում 300 դպրոց է փակվել

12:02 • 17.01.13

Մեծ Բրիտանիայում Ռուսաստանից եկած ուժեղ ցրտի և ձյան առատ տեղումների պատճառով 300 դպրոցների աշխատանքը դադարեցվել է, հայտնում է Euromag-ը։

 

Այս վայրերի համար ձյան անսովոր առատ տեղումներից առավելապես տուժել է Անգլիայի արևմուտքը. միայն 260 դպրոց է փակվել այս հատվածում գտնվող Նորֆոլկ կոմսությունում։

 

Բացի այդ, որոշ ուսումնական հաստատություններ են փակվել Անգլիայի հյուսիսում և կենտրոնական մասում, ինչպես նաև Շոտլանդիայի հարավում։ Այս վայրերում օդի ջերմաստիճանն իջել է մինչև -13 աստիճանի, իսկ Միացյալ Թագավորության ողջ տարածում օդի ջերսատիճանը շարունակում է 0-ից ցածր մնալ։
 

Ըստ օդերևութաբանների կանխատեսումների՝ եղանակային անբարենպաստ պայմանները Մեծ Բրիտանիայի ողջ տարածքում կպահպանվեն դեռ մի քանի շաբաթ։