Ըստ Հունաստանի՝ գերմանական օկուպացիայի վնասները կազմել են 108 միլիարդ եվրո
Հունաստանի ֆինանսների նախարարության աշխատանքային խումբը, որը զբաղվում է Գերմանիայի՝ Համաշխարհային 2-րդ պատերազմի արդյունքում գոյացած պարտքի հաշվարկով, պահանջում է, որպեսզի Գերմանիան վճարի 108 միլիարդ եվրո: Այս մասին չորեքշաբթի օրը հայտնել է հանձաժողովի քարտուղարության աշխատակից Արիստոմենիս Սինգելակիսը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Սինգելակիսը հայտարարել է, որ խորհուրդը փոխհատուցումներ է պահանջում հնագիտական հուշարձանների ոչնչացման և խաղաղ բնակիչների սպանության համար:
Հունաստանի ֆինանսների նախարարությունը 2012 թվականին ստեղծել էր հատուկ աշխատանքային խումբ՝ Գերմանիայից փոխհատուցում ստանալու համար: Աշխատանքի արդյունքները պետք է հրապարակվեին 2012 թվականի դեկտեմբերի 31-ին: Որոշ հույն քաղաքական գործիչներ կարծում են, որ Բեռլինը Աթենքին միլիարդավոր եվրոներ է պարտք:










