Հայտնաբերվել է Իջևանում արձանը վնասած երիտասարդը, ով որպես հոգեկան հիվանդ է հաշվառված
Ոստիկանությունը ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է Իջևանի զբոսայգում խորհրդային տարիներին տեղադրված քանդակներից մեկը վնասած քաղաքացուն:
Ըստ Ոստիկանության կայքի՝ Ոստիկանության Իջևանի բաժին բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Մարտուն Ղ.-ն (հաշվառված է որպես հոգեկան հիվանդ):
Պարզվել է, որ նա է քարով կոտրել արձանը: Ոստիկանության Իջևանի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Միջադեպի մասին համացանցում տեղեկությունը տարածվել էր հունվարի 15-ին։










