Իրաքի բանակը ոչնչացնում է Սիրիայի սահմանի մոտ տեղակայված «Ալ Կաիդայի» ռազմաբազաները

22:12 • 17.01.13

Իրաքի բանակը հատուկ գործողություն է իրականացնում Իրաքի, Սիրիայի և Հորդանանի սահմանների մոտակայքում, որի նպատակն է ոչնչացնել «Ալ Կաիդայի» ռազմական հենակետերը, որոնցով, մասնավորապես, իրականացվում է գրոհայինների և զենքի մատակարարումը Սիրիայի տարածքից դեպի Իրաք, հաղորդում է РИА Новости-ն:

 

Գերազանցապես սունիներով բնակեցված իրաքյան Ալ-Անբար մարզում իրականացվող հատուկ գործողության արդյունքում ոչնչացվել են 10 ենթադրյալ գրոհայիններ, ևս 7-ը գերի են վերցվել:


Իրաքյան Ալ-Անբար մարզի անապատային շրջանները, որոնք սահմանակից են Սիրիային և Հորդանանին, արդեն վաղուց են «Ալ Կաիդայի» կողմից օգտագործվում բազաներ ստեղծելու և ռազմական հենակետեր կազմակերպելու նպատակով: