Հորդանանի սիրիացի փախստականների ճամբարում հրդեհից 8 մարդ է զոհվել
Հորդանանում գտնվող սիրիացի փախստականների ճամբարում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 8 փախստական է զոհվել. տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը։
Հրդեհը բռնկվել է Հորդանանի հյուսիս-արևմուտքում գտնվող Էր-Ռամթա բնակավայրի մոտակայքում։
Նախնական տվյալներով՝ հրդեհի բռնկման պատճառը նավթով աշխատող տաքացուցիչն է եղել։
Ընդհանուր առմամբ, Հորդանանում գտնվում են շուրջ 300 հազար փախստականներ հարևան Սիրիայից, որտեղ արդեն երկրորդ տարին է բախումները կառավարական զորքերի և զինյալ ընդդիմության միջև չեն դադարում։










