Դեդ Հասանի ենթադրյալ քիլլերներին ֆիքսել է անվտանգության տեսախցիկը (տեսանյութ)

15:15 • 17.01.13

Մոսկվայի Պովարսկի փողոցի տեսահսկման համակարգը ֆիքսել է երկու տղամարդկանց, ովքեր մեծ պայուսակով մտել են այն շենքի շքամուտք, որտեղից կրակել են քրեական հեղինակություն Դեդ Հասանի վրա (Ասլան Ուսոյան)։

Life News-ը տարածել է տեսանյութ, որը ոստիկանությանը կարող է օգնել 75-ամյա Ասլան Ուսոյանի սպանության բացահայտման հարցում։

 

Տեսախցիկը հայտնի «օրենքով գողի» սպանությունից մեկ ժամ առաջ ֆիքսել է շքամուտք մտնող երկու տղամարդկանց, որոնցից մեկը մեծ պայուսակ է ունեցել։


«Տեսագրության մեջ երևում է՝ ինչպես են 12։49-ին շենք մտնում երկու տղամարդիկ։ Տեսանյութը վատ որակի է, սակայն ոչ մեծ վերլուծությունից պարզ է դառնում, որ դրանք հենց այն մարդիկ են, ովքեր սպանության հետ կապ ունեն»,-ասել է հետաքնննությանը մոտ կանգնած մի աղբյուր։

 

Դատելով տեսագրությունից՝ դեռևս 11։57-ին մուտքի մոտ հայտնվում է մի տղամարդ, ով հեռախոսով խոսում է։
Ենթադրվում է, որ նա քիլլերների գործընկեր է։ Նա համակարգում է նրանց գործողությունները և հավանաբար տեղեկություն է ստանում այն մարդկանցից, ովքեր հետևում են Ասլան Ուսոյանի տանը։
 

Քիլլերները տեսադաշտում հայտնվում են ավելի ուշ։ Նրանք կանգնում են, քննարկում ինչ-որ բան։ Այդ պահին մոտակայքով ոստիկանական մեքենա է անցնում, սակայն սովորական անցորդների վրա ուշադրություն չի դարձնում։

 

Որոշ ժամանակ անց տղամարդիկ հեռանում են շենքից, ապա վերադառնում և մտնում մուտք։
 

Life News-ի տեղեկացմամբ՝ այդ տեսագրությունը (ավելի լավ որակով), փնտրում են «օրենքով գողերը», որոնք մտադիր են սեփական հետաքննությունը սկսել և սեփական ուժերով պատժել հեղինակությանը սպանողներին։

 

ՌԴ ոստիկանությունը չի բացառում, որ հանցագործությունը կարող է կատարած լինել Ռուսաստանի ներքին գործերի նախարարության որևէ ստորաբաժանման աշխատակից։ Հետաքննությունը ճշտում է, թե աշխատակիցներից ով է վերջին օրերին Դեդ Հասանի մասին փակ բազաներից տեղեկություններ ստացել նրա բնակության վայրի և ավտոմեքենաների մասին։

 

Չի բացառվում, որ հենց լրատվության արտահոսքն է օգնել քիլլերներին՝ պատրաստվել հանցագործությանը։


Այժմ ոստիկանությունը փնտրում է երկու տղամարդկանց, ովքեր սպանությունից առաջ եղել են մուտքի մոտ։


Ոստիկանությունը հույսեր է կապում սպանության փողոցում տեղադրված բազմաթիվ տեսախցիկների հետ, քանի որ մարդասպանները մոտ մեկ կմ ոտքով են անցել։

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։