Կիրկորովի համերգի տոմսերը կողոպուտի օբյեկտ են դարձել Ռուսաստանում

19:05 • 17.01.13

Կրասնոյարսկում երկու հոգի ավելի քան 2 մլն ռուբլու չափով կողոպուտ են իրականացրել, որի թիրախը եղել են հանրահայտ ռուսաստանցի արտիստների համերգների տոմսերը, հայտնում է Вести-ն:

 

26 և 27-ամյա երիտասարդները գնացել են իրենց ծանոթուհու տուն, որը Կրասնոյարսկի ֆիլհարմոնիայում տոմսերի վաճառքով է զբաղվում և իր մոտ միշտ խոշոր գումար է լինում: Նրանք, սակայն, ներկայացել են, որպես ներքևի հարկի հարևան, որոնց տուն ջուր է լցվում կնոջ բնակարանից:

 

Սակայն 53-ամյա կնոջ պայուսակում նրանք միայն 400 տոմս են հայտնաբերել՝ Ֆիլիպ Կիրկորովի և Տրոֆիմի համերգների: