Հազարավոր քրդեր Թուրքիայում մասնակցում են սպանված ակտիվիստուհիների հուղարկավորությանը (լուսանկարներ)

21:28 • 17.01.13

Այսօր Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում բազմահազարանոց ամբոխ է հավաքվել՝ մասնակցելու երեք քուրդ ակտիվիստուհիների թաղման արարողությանը, որոնք սպանվել էին նախորդ շաբաթ Փարիզում, հաղորդում է BBC-ն:


Հաղորդումների համաձայն, մարդկանց անվտանգությունն ապահովում են քրդական Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության կամավորները: Թուրքական ոստիկանության ներկայացուցիչներ չեն նկատվում:


Քրդական ակտիվիստները երեք կանանց սպանության մեջ մեղադրում են թուրքական հատուկ ծառայություններին, իսկ Անկարայի պաշտոնատար անձինք հակված են Քրդական բանվորական կուսակցության ներկայացուցիչների սպանության պատասխանատվությունը դնել հենց նույն կազմակերպության վրա:

 

Նշենք, որ սպանվածներից մեկը` Սաքինե Ջանսըզը, այդ կուսակցության համահիմնադիրներից էր: