«Մերսեդեսն» ընկել է սահքի մեջ ու վրաերթի ենթարկել 17-ամյա մի տղայի
11:03 • 17.01.13
Հունվարի 16-ին` ժամը 15։30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Հրազդան քաղաքի Ֆիդայիների փողոցում ընկել է սահքի մեջ, ինչի հետևանքով մայթեզրին կանգնած 17-ամյա տղան վրաերթի է ենթարկվել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության կայքը, կատարվում է քննություն:
Placeholder










