Մեքսիկայում զինյալներն ավտոբուս են գրավել. սպանվել է 2 մարդ

10:34 • 17.01.13

Մեքսիկայի Ակապուլկո քաղաքում անհայտ անձինք հարձակվել են միջազգային ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսի վրա և սպանել վարորդին և նրա օգնականին, հայտնում է Интерфакс-ը՝ վկայակոչելով AP գործակալությանը։

 

Ականատեսները լրագրողներին հայտնել են, որ մի քանի զինված մարդ կանգնեցրել են ավտոբուսը, գնդակահարել վարորդին և նրա օգնականին, իսկ ուղևորներին ստիպել են դուրս գալ սրահից։ Այնուհետև այրել են ավտոբուսը։

 

Ոստիկանությունը սկսել է միջադեպի հետաքննությունը, սակայն դեռևս որևէ մեկնաբանություն չի հայտնել։ Անհայտ են նաև հանցագործության դրդապատճառները։