Սոմալիի ահաբեկիչները հայտարարել են ֆրանսիացի պատանդին մահապատժի ենթարկելու մասին

12:59 • 17.01.13

Ֆրանսիայի հատուկ ծառայությունների գործակալ Դենի Ալեքսին առևանգած սոմալեցի ահաբեկիչները հայտնել են, որ այսօր պատանդը մահապատժի է ենթարկվել, գրում է Взгляд-ը։


Նախօրեին ահաբեկիչները հայտարարել էին, որ ֆրանսիացին դատապարտվել է մահապատժի։

 

Ֆրանսիական իշխանությունները, իրենց հերթին, այդ հաղորդագրություններն անվանել են հեղինակություն ձեռք բերելու ցանկություն, քանի որ, ըստ իրենց տեղեկությունների, Ալեքսն այդ պահին արդեն մահացած է եղել։


Ավելի վաղ սոմալեցի գրոհայինները բաց հասանելիությամբ տեղադրել էին մահացած ֆրանսիացի զինվորի լուսանկարները։
 

Իսլամական «Ալ-Շաբաբ» խմբավորման կողմից տեղադրված 2 լուսանկարներում զինվորական տաբատով և արյունոտ վերնաշապիկով մի մարդ է։ Լուսանկարի հետ կա նաև գրառում՝ «Ֆրանսուա Օլանդ, արժե՞ր»։

 

Զինվորը մահացել է շաբաթ վաղ առավոտյան, անհաջող օպերացիայի ժամանակ, որի ընթացքում փորձել է փրկել 3 տարի առաջ առևանգված ֆրանսիացի գործակալին։