Ամերիկյան բժիշկները մի քանի անգամ են օգտագործել միանգամյա օգտագործման ներարկիչները
Ամերիկյան բանակի 700-ից ավել վետերաններ հայտնվել են հեպատիտ C-ով և B-ով վարակվելու վտանգվելու առաջ, որովհետև Նյու-Յորքի հոսպիտալներից մեկը բազմակի օգտագործել է ինսուլինային ներարկիչները, որոնք նախատեսված են միանգամյա օգտագործման համար: Այս մասին գրում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:
«Նյու-Յորքի վետերանների առողջապահության համակարգի ղեկավարման ներկայացուցիչները հայտարարել են, որ հիվանդանոցային սենյակների և գույքի հաշվեքննության ժամանակ հայտնաբերվել է, որ ինսուլինային ներարկիչների վրա բացակայում են հիվանդի ազգանունով պիտակները»,- CNN հեռուստաընկերությանը ներկայացրել է կոնգրեսմեն Բրայան Հիգգինգսը:
Հիգգինգսը կարծում է, որ վարակվելու վտանգը բավականին փոքր է, սակայն խորհուրդ է տվել ստուգել բոլոր հիվանդներին, ովքեր 2010 թվականի հոկտեմբերի 19-ից մինչև 2012 թվականի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում պատվաստումներ են ստացել:










