ԱՄՆ նախագահին միջնորդություններ տալու կարգը 4 անգամ բարդացվել է

01:19 • 17.01.13

Հունվարի 16-ից սկսած, որպեսզի շարքային ամերիկյան քաղաքացիների նախաձեռնությունը պարտադիր կարգով քննարկվի իրենց երկրի կառավարություն կողմից, անհրաժեշտ կլինի հավաքել 100.000 ստորագրություն: Նման որոշում ընդունել է Սպիտակ տունը: Նախկինում գերագույն իշխանության միջամտության համար բավարար էին 25.000 ստորագրությունները:


Սպիտակ տան կայքում նշվում է, որ միջնորդություններ տալու կարգը բարդացվել է, որովհետև կառավարությունը չէր կարողանում կատարել իրեն հանձնարարված աշխատանքները: Փորձը ցույց է տալիս, որ ԱՄՆ քաղաքացիական ակտիվիստները 25,000 ստորագրություն հավաքում էին շատ կարճ ժամանակում:


Վիճակագրության համաձայն՝  2012 թվականի առաջին 10 ամիսների ընթացքում այս խնդիրը լուծելու համար անհրաժեշտ էր 18 օր: Հետագայում այն կրճատվել էր՝ հասնելով 9 օրի:


«We The People» համակարգը, որի շրջանակներում ԱՄՆ կառավարությունը ստանում է իր քաղաքացիների առաջարկները, սկսել է գործել 2011 թվականի սեպտեմբերից: Նախկինում միջնորդությունները բարձր մակարդակում նայելու համար բավարար էր 5 հազար ստորագրություն: Հետագայում այդ շեմը բարձրացվել էր 5 անգամ, իսկ հունվարի 16-ին այն բարձրացվեց ևս 4 անգամ: