Քննիչները գտել են Դեդ Հասանին սպանողի ափի հետքերը

09:01 • 17.01.13

Քննիչները րոպե առ րոպե վերականգնում են քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի (հայտնի որպես Դեդ Հասան) սպանության պատկերը, որն իրականացվել է նախօրեին Մոսկվայի Պովարսկի փողոցի վրա, հայտնում է Вести-ն։


Քրեական
հետախուզության աշխատակիցները մշակում են բոլոր հնարավոր տարբերակները։


Ըստ
Life News-ի տվյալների՝ քննիչներին հաջողվել է պարզել ենթադրաբար այն վայրը, որտեղից կրակել են Դեդ Հասանի ուղղությամբ։ Մասնագետների մոտ է հայտնվել նաև մարդասպանի ափի հետքը, որը նա թողել է հանցագործության վայրում։


Կրակ
ն արձակվել է, հավանաբար, ռեստորանի դիմաց գտնվող բնակելի շենքի 5-րդ և 6-րդ հարկերի միջև եղած տարածքից։


Ինչպես
պարզել են քննիչները, Դեդ Հասանը սպանվել է հատուկ ծառայություններին պատկանող զենքով։ Այս գործով պետք է անցկացվեն մի շարք փորձաքննություններ։