Աֆրիկյան ուժերը ժամանել են Մալի
Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական միության զորակազմի առաջին խումբը ժամանել է Մալի, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ին։
Հաղորդվում է, որ հինգշաբթի Մալիի մայրաքաղաք Բամակոյի օդանավակայան է ժամանել 40 զինծառայող։ Մոտ ապագայում, ինչպես սպասվում է, Մալի կժամանեն նաև Արևմտյան Աֆրիկայի այլ երկրների, այդ թվում՝ Նիգերիայի, Չադի, Սենեգալի, Գվինեայի և Գանայի զինծառայողները՝ ընդհանուր մոտ 3.000 մարդ։
Զորակազմի տեղակայումը Մալիում արվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևով, որն ընդունվել է 2012-ի վերջին։ Սկզբում ծրագրվում էր, որ օտարերկրացի ուժերը Մալի կժամանեն 2013-ի աշնանը, սակայն երկրում իրավիճակի սրման պատճառով ժամկետները փոփոխվել են։
Հունվարի 11-ից երկրում են գտնվում Ֆրանսիայի զինծառայողները։ Այժմ Մալիում է գտնվում 1.4000 զինծառայող։
2012-ի սկզբին Մալիի հյուսիսը գտնվում էր ապստամբ տուարեգների հսկողության տակ, այնուհետև հսկողոթյունն անցավ իսլամիստների ձեռքը, որոնք համագործակցում են «Ալ-Կաիդա»-ի հետ։
Մալիի կառավարությունը դիմել է միջազգային ուժերի օգնությանը՝ գրոհայինների կողմից ռազմավարական նշանակություն ունեցող Կոնա քաղաքը գրավելուց հետո։










