Եգիպտոսի զինվորականներն Իսրայելի հետ սահմանին զենիթային հրթիռներն են հայտնաբերել
Իսրայելի հետ սահմանին եգիպտոսցի զինվորականները հայտնաբերել են պայթուցիկ սարքերի ու զենքի պահեստ։
Զինվորականների ու տեղաբնակների ջանքերով հայտնաբերված պահեստում եղել են զենիթահրթիռային համալիրներ, որոնք նախատեսված էին Գազա ուղարկելու համար, MIGnews.com-ը։
Взгляд-ը հայտնում է, որ դեկտեմբերի վերջին Եգիպտոսի բանակի զինծառայողները ֆրանսիական արտադրության հրթիռների խմբաքանակ էին առգրավել, որը նախատեսված էր Գազայի հատված ուղարկելու համար։










