Կոլումբիացի քահանան էքստրեմալ եղանակով կոկային է ներկրել Ռուսաստան

19:37 • 30.01.13

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ձերբակալվել է կաթոլիկ քահանա, որը փորձել էր Ռուսաստան մտցնել 1 կգ կոկային, հայտնում է Ռուսաստանի Առաջին ալիքի լրատվականը:

 

Ֆաբիո Ռիկարդո Ռոդրիգես անունով հոգևորականը Փարիզով Մոսկվա է եկել Կոլումբիայից: Կասկածելի տեսքով քահանային տարել են ճեմարան և այնտեղ զննել՝ պարզելով, որ նա թմրանյութով կոնտեյներներ է կուլ տվել, ինչից հետո դրանց ծածկը սկսել է լուծվել:

 

Դրանք չհանելու դեպքում քահանային սպառնում էր մահ: Նա խոստովանել է, որ իրեն իրավախախտման է դրդել կոլումբիական թմրամաֆիան: Իսկ ծայրահեղ, մահացու քայլի է դիմել, քանի որ ապրանքն ընդունող «կապավորը» ուշացել է: